Լևոն Քոչարյանը՝ կուսակցություն բացելու և «Վերնատունը» ֆինանսավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լևոն Քոչարյանի գնահատմամբ` աշունը թեժ է եղել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե տեղեկություններն այն մասին, որ ինքը կամ եղբայրը կուսակցություն են բացելու՝ չի համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե արդյոք «Վերնատուն» ակումբն իրենց ընտանիքն է ֆինանսավորել, ասաց, որ չկա նման բան։ Քոչարյանի որդուն հիշեցրինք, իր հայրիկի նախկինում արված հայտարարությունը, թե թեժ աշուն է լինելու, արդյոք արդարացա՞ն իրենց ակնկալիքները։ Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե իր գնահատմամբ աշունը թեժ է եղել։ Մանրամասները՝ տեսանյութում։