Պատասխանատվություն

Ես կհոգամ ձեր կարիքները՝ առատորեն ու լիառատ, առանց տրտնջալու ու խնայելու
Հիսուս

 

Դեկտեմբերի 2

Ես ձեր կողքին եմ: Անչափ մարդկային Հիսուս, ով հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները:

Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի, պատրաստ կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը: Ես Իմ հետևորդներին սովորեցնում էի բոլոր մարդկանց հանդեպ պատասխանատվություն ունենալ. պատասխանատվություն ոչ միայն մերձավորների ու սիրելիների, այլ նաև այլոց հանդեպ:

«Տեր, արձակիր սրանց, որպեսզի մոտակա գյուղերը գնան և իրենց համար ուտելիք գնեն»,-ասացին Իմ աշակերտները՝ առանց խղճալու հոգնած ու սպառված մարդկանց, որոնց մեջ բազմաթիվ կիներ ու երեխաներ կային: Բայց Ես սովորեցրի նրանց, որ աստվածային գթությունն ամենից առաջ մեծ պատասխանատվոթյուն է: «Դուք նրանց ուտելիք տվեք»,-եղավ Իմ պատասխանը: Ես սովորեցրի, որ միայն կարեկցանքը՝ առանց իրական ցավը բժշկելու, անարժեք է:

«Դուք նրանց ուտելիք տվեք»: Ուր որ գտնվում է ձեր կարեկցանքը, այնտեղ պետք է լինեք նաև դուք, եթե այդ հնարավոր է: Իմ այս պատգամը հիշեք նաև այն ժամանակ, երբ մտածում եք ձեր անձնական կյանքը բարելավելու մասին: Այդ նշանակում է՝ նույն վերաբերմունքը Ինձնից պահանջել:

Ծառան մեծ չէ իր տիրոջից, մանավանդ հոգևոր առումով, և ինչ որ Ես սովորեցրի Իմ աշակերտներին, նույնը Ես էի անում:

Եթե դուք էլ ձեր կյանքի ծովեզերքին նվաղեք պակասությունից ու կարիքից, իմացեք, որ Ես կհոգամ ձեր կարիքները՝ առատորեն ու լիառատ, առանց տրտնջալու ու խնայելու: