Ավազակային հարձակում Կոտայքի մարզում՝ զենքով ու դանակով

Հափշտակել են գումար և բջջային հեռախոս

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, դիմակավորված, դանակով և զենքի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 03;00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք ներս են մտել Աբովյան քաղաքի Հանրապետության 15 հասցեում գործող խանութ-սրահ և խանութի սեփականատիրոջից ու նրա աշխատակցից հափշտակել են խոշոր չափի գումար և այնտեղ եղած հեռախոսն ու դիմել փախուստի

Դիմակավորված անձինք ավազակային հարձակումը կատարել են խանութի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։