Անձից առ Աստված

Մոտեցեք, որ նրա Անհուն Մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը
եկեղեցի

 

Նոյեմբերի 29

Դուք մի խաղաղ տեղի՝ Սրբարանի կարիքն ունեք՝ խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ՝ ձեր իսկ անձերից: Ուրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ՝ մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր՝ սխալված լինելու գիտակցությունից, ձեր տկարություններից, ձեր մեղքերից ու թուլություններից ո՞ւր կարող եք գնալ:

Հավիտենական Աստծո, ձեր Միակ Ապավենի մոտ միայն կարող եք օթևանել: Մոտեցեք, որ նրա Անհուն Մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը: Մինչև որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած Ուրախության, որ կարողանաք Աստվածայինը շրչել և շնչելով հաղթող զորություն ստանալ: