Նախադպրոցական տարիքում չեմ, որ կարծեմ՝ նվերները տրվել են Երևանի նկատմամբ մեծ սիրո արդյունքում

Կա կոռուպցիոն ռիսկ․ Վարուժան Հոկտանյանը՝ պաշտոնյաների կողմից քաղաքապետարանին նվերներ տալու մասին

«Ներկա ու նախկին պաշտոնյաներին, ինչպես օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված ընկերության, ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի կնոջ, Երևանի նախկին քաղաքպետ Գագիկ Բեգլարյանի բարեկամի կողմից Երևանի քաղաքապետարանին աղբահավաք մեքենաները նվիրելու մեջ միանշանակ կա կոռուպցիոն ռիսկ»,- կարծում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նրա գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ դա արվել է գաղտնի, ինչը «տեղով կոռուպցիոն ռիսկ է»։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան 

factor.am