Կտեսնենք՝ «Ալեքս ընդ հոլդինգ»-ն ի՞նչ տենդեր է շահել կամ հարկերն ինչպե՞ս է վճարում

Եթե որեւէ իշխանության  գործունեություն  ուղղված է կոռուպցիայի նվազմանը, նախ հենց ինքը՝ իշխանությունը պետք է թափանցիկ գործի, մինչդեռ հերթական անգամ կասկածներ է առաջացնում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարբեր ընկերություններից, մասնավորապես «նախկին ռեժիմի օլիգարխներից», որոնց հիմա ընդունված է գործարար անվանել,  որպես նվիրատվություն «Կամազ»-ներն ընդունելու Երեւանի քաղաքապետարանի քայլը հնարավոր կոռուպցիոն ռիսկերից զերծ չի համարում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարուժան Հոկտանյանն ասաց՝  թեեւ սա չի նշանակում, որ անպայման կոռուպցիոն երեւույթի հետ գործ ունենք, բայց ցանկացած դեպքում, երբ հայտնաբերվում է մի բան, որի մասին իշխանությունները լռում են, կասկածներ են առաջանում, մանավանդ, երբ գործ ունենք խոշոր  ընկերությունների հետ։

«Երբ դու խոշոր տնտեսվարողներից, նախորդ ռեժմի օլիգարխներից, որոնց հիմա ընդունված չէ օլիգարխ ասել, ստանում ես  այդպիսի բան, չի բացառվում, որ դա կարող է լինել ինչ-որ ծառայության դիմաց կամ ինչ - որ ընկերական խորհրդի արդյունքում։ Սա ամբողջ աշխարհում է այդպես։ Կամ ընկերությունները  հետագայում , ասենք, քաղաքապետարանից կարող են ստանալ մեկ անձից գնումներ կամ շահել լավ տենդերներ»,-կարծում է Հոկտանյանը։

Հիշեցնենք  այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն, այդուհանդերձ, Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունից «նվեր» է ստացել։ Երեւանի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օրեր առաջ հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:  Այս հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ «նվերը» ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է մատուցել քաղաքապետարանին, որին թավշյա հեղափոխությունից հետո գործող իշխանությունն այլեւս  ոչ թե օլիգարխ, այլ գործարար է համարում։ Իսկ այսօր արդեն Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը մինչ այդ հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, թե  Սամվել Ալեքսանյանը քաղաքին որևէ նվեր չի արել եւ նրա հետ կապակցված ընկերություններընույնպես չեն նվիրել, Ֆեյսբուքում հրապարակեց նվիրատու կազմակերպությունների անունները, որոնց թվում էր նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Ըստ տեղեկատվության, այս ընկերությունը  3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69  է նվիրել քաղաքապետարանին։

«Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պետռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր միանձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը ստորագրել է քաղաքապետարանի հետպայմանագիրը Հայկ Իսրայելյանն է, ինչպես տեսնում ենք կրկին Սամվել Ալեքսանյանը չէ։Քաղաքապետարանը չունի այն գործիքակազմը և ընդհանրապես չունի այն խնդիրը՝ պարզելու, արդյոք այսկամ այն կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, թե ոչ»,-Սամվել Ալեքսանյանի առնչությունը Հակոբ Կարախետյանն այսօր այսպես մեկնաբանեց։

Վարուժան Հոկտանյանը մի մտահոգություն էլ ունի՝  չստացվի այնպես, որ այդ նվիրատուները հետո որոշակի հարկեր չվճարեն, ինչը նրա խոսքով, լրջագույն խնդիր կլինի։ «Եկեք հավատանք, որ Երեւանի քաղաքապետարանում չեն իմացել «Ալեքս ընդ հոլդինգ»-ի եւ Սամվել Ալեքսանյանի կապի մասին. «Եթե իրենք չգիտեն՝ չգիտեն, ի՞նչ ասենք, ես գիտեմ, Դուք գիտեք... Հետո կտեսնենք, այդ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը ինչ-որ տենդեր շահե՞լ է,  թե ոչ կամ հարկային պարտավորություններն ինչպե՞ս է կատարել»։

Ուշագրավ է, որ  սա կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարի ու թափանցիկության մասին թմբկահարող  իշխանության հերթական գաղտնի գործողությունն է, որի մասին հանրությունը նախ մամուլից է տեղեկանում։  Բոլորովին վերջերս հանրային քննարկման ու քննադատությունների առիթ դարձավ նախարարների աշխատավարձերը հանրությունից գաղտնի վարչապետ Փաշինյանի հանձնարարականով կրկնապատկելու որոշումը, որն իրականացվել էր պարգեւավճարների միջոցով։ Այս մասին եւս  առաջինը մամուլը գրեց։ Իսկ այս սկանդալից առաջ,  կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում,  որով  վարչապետի աշխատակազմին հատկացվեց 48 միլիոն 900 հազար դրամ` մեկ անձից գնմանտարբերակով գովազդային ծառայություններ պատվիրելու համար:

«Փաստինֆո»-ն, հիշեցնենք, պարզել էր, որ միջոցները տրամադրվել էին  «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականիուղերձները հանրությանը ներկայացնելու եւ ցուցապաստառների տպագրության ու գովազդայինծառայությունների ձեռքբերման նպատակով։ Իսկ ուղերձը վարչապետ Փաշինյանի հայտարարությունն էր, թե «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընթանիքն է»։
Ներկայացվածը  հետհեղափոխական Հայաստանում մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվող ծախսերի ու գաղտնի որոշումների սպառիչ ցանկը չէ, այն կարելի է եկար շարունակել՝ շուրջ 150 հազար դոլարանոց շքեղ տոնածառի ու ձնամաքրող 9 կամազների  ձեռք բերումը նույն ընթացակարգով, պարգեւավճարների հայտնի սկանդալը ,  վարչապետի առանձնատան նորոգման ծախսերը, թանկարժեք ամերիկյան ուղեւորությունն ու դրանից հետո նոր ինքնաթիռ գնելու ցանկությունը...  
Վարուժան Հոկտանյանն ասում է, եթե որեւէ իշխանության  գործունեություն  ուղղված է կոռուպցիայի նվազմանը, նախ հենց ինքը՝ իշխանությունը պետք է թափանցիկ գործի, մինչդեռ հերթական անգամ կասկածներ է առաջացնում։ «Ես չեմ ասում, որ եթե գաղտնի է եղել, ուրեմն կոռուպցիա կա, բայց դա արդեն ռիսկ է։ Շատ տհաճ է, որ որոշումները այս կերպ են կայացվում, չի կարելի, սա անընդունելի է»,-կարծում է մեր զրուցակիցը։

Ի դեպ հակակոռուպցիոն հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը խորհրդարանի ամբիոնից օրեր առաջ հայտարարել էր, որ անգամ պաշտոնատար անձանց ուղղված տարբեր հրավերներ կարող են կարող են կոռուպցիոն ռիսկերպարունակել։ Տվյալ դպքում, փաստորեն, ունենք թանկարժեք տեխնիկական միջոցի նվիրատվություն։ Այս կապակցությամբ Վարուժան Հոկտանյանն ասաց. «Տեսականորեն նա ճիշտ է, տեսությունը լավ ըմբռնել է, մնում է գործնականում անի: Տեսնենք»։

Հեղինակ` Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո