Ինչ-որ մեկը 960 մլն դրամի կամ 2 միլիոն դոլարի գրեֆ է արել Կարգին Հայկոյին և ցանկացել է գաղտնի մնալ. մնում է պարզել՝ ինչի դիմաց

Պատասխանատու ձևով ասում եմ՝ Կարգին Հայկոն նստելու է ու շատ երկար է նստելու, ի տարբերություն Հայկոյի՝ Մնացականյան Վիծյան ջոկեց գլխի գալիքը ու թռավ, իսկ այ Հայկոն չի պլստալու

Եկեք հաշվենք, հարգելի սիրելիներ, Ուրեմն, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ աղբատար յուրաքանչյուր բեռնատարն արժի 48 միլիոն դրամ, որը համարժեք է 100 հազար ԱՄՆ դոլարի:

Էսօր դարձյալ լրատվամիջոցների շնորհիվ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը թաքցրել է, որ 20 բեռնատար «նվեր է ստացել», ըստ ավագանու անդամների՝ հայտնի օլիգարխ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «արնախում ռեժիմի» տասոֆշիկ, մարտի 1-ի հանցակից Լֆիկ Սամոյից:

Բայց դառնանք թեմային. թեև Կարգին Հայկոն ու իր դեբիլների կամանդն ասում են, թե նվիրատուն Լֆիկը չի, չեն հերքում 20 բեռնատար գրեֆ ստանալու փաստը: Այսինքն ինչ-որ մեկը 960 մլն դրամի կամ 2 միլիոն դոլարի գրեֆ է արել Կարգին Հայկոյին և ցանկացել է գաղտնի մնալ: Մնում է պարզել՝ ինչի դիմաց: Էդ էլ հետաքննությունը կպարզի:

Զավեշտն էն է, որ կլոուն քաղաքապետը պնդում է, թե «չի հիշում»՝ ով է նվիրատուն, և անցել է 2 սուտկա ու տենց էլ չեն հրապարակել «շռայլ նվիրատուի» անունը, ըսկի անունն էլ «չեն հիշում»:

Ու սա էն ֆոնին, որ սրանք միտումնավոր սնանկացրին «Սանիթեկ»-ին, իրանց բացած հիմնարկի բյուջեն ավելացրել են 600 միլիոնով ու ի տարբերություն «Սանիթեկ»-ի՝ ազատել են հարկերից: Չհաշված էն, որ 1.7 միլիարդ, այդ թվում՝ մանկապարտեզների ֆոնդից վատնել են զիբիլ հավաքելու վրա:

Պատասխանատու ձևով ասում եմ՝ Կարգին Հայկոն նստելու է ու շատ երկար է նստելու: Ի տարբերություն Հայկոյի՝ Մնացականյան Վիծյան ջոկեց գլխի գալիքը ու թռավ: Իսկ այ Հայկոն չի պլստալու:

Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի՞ չի։

#Երևանի_պատմության_վատագույն_քաղաքապետը

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից