Հարուցել քրեական գործ՝ Երեւանի քաղաքապետարանի գործողությունների կապակցությամբ. «Լույսի» ղեկավար

Հայկ Մարությանը հեգնանքով նշեց. «Ազատ երկիր է, ինչ կուզենք, կանենք, եթե դա արգելված չէ»

Հրապարակայնորեն դիմում եմ դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել Երեւանի քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների չարաշահման կապակցությամբ: Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու Խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա պարզաբանեց, որ Երեւանի քաղաքապետի բացակայության ժամանակ նրա տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետի անունից ընդունել է մոտ 70 նորմատիվ ակտեր, ինչն իրավունք չուներ անելու, քանի որ նման որոշումներն ընդունում է հենց քաղաքապետը, կամ, նրա բացակայության ժամանակ՝ քաղաքապետի առաջին տեղակալը: «Դա վտանգավոր միտում է, եւ տվյալ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- նշեց Խաժակյանը:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն ի պատասխան վստահեցրեց, որ օրենքը չի կարգավորում իրավիճակները, երբ տեղում չէ նաեւ քաղաքապետի առաջին տեղակալը: «Քաղաքապետարանը պատրաստ է հիմնավորել նման գործողությունների օրինականությունը, այդ թվում իրավապահ մարմիններին»,- նշեց նա:

Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեգնանքով նշեց. «Ազատ երկիր է, ինչ կուզենք, կանենք, եթե դա արգելված չէ»: