Գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին բեռնատարներ նվիրելը հստակ է, քանակությունը չեմ կարող ասել՝ մոտ 20-ից ավելի է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Ինձ ապշեցնում է այն հանգամանքը, որ այն խմբակցությունը, այն ուժը, որ ամեն հաջորդ եկած բեռտնատարը նկարում և Ֆեյսբուքում տարածում էր, այսօր չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, թե ի վերջո այդ բեռնատարները ումից են նվեր ստացել և ինչի դիմաց։ Եթե նախապես հայտարարեին, որ «Ալեքս» հոլդինգ ընկերությունը ցանկանում է նվեր անել, ես կհասկանայի, բայց եթե ամիսներ շարունակ իրենք պահել են գաղտնի, ես խնդիր եմ տեսնում»,-նշեց նա։
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հիշեցրեց՝ նվերները ավագանու որոշմամբ պետք է ընդունվեն։
«Այս նվերը ավագանու խմբակցությունների հետ նույնիսկ չի քննարկվել, ամբողջությամբ գաղտնի է եղել։ Ինչի դիմաց է նվեր արվում, արդյոք հասարակությունն ուզում է այդ մարդուց նվեր ստանալ նույնսիկ կրիտիկական պահերին, դրա համար թափանցիկությունը կարևոր է։ Ի՞նչ խոստումներ ունենք այդ մարդկանց այդ նվերների դիմաց, ունե՞նք թե՞ չունենք»,-նշեց նա։
0Comments