Նոյեմբերի 25
Ոչ թե մեր կամքը, այլ Քո Կամքը թող լինի, Տեր
Մարդիկ շատ սխալ են հասկացել Ինձ, նաև Իմ ա՛յս Խոսքի մեջ: Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկի կամքը տրտնջալով դրված լինի Իմ Սեղանի վրա: Իմ ուզածն այն է, որ դուք կամենաք ու սիրեք Իմ Կամքը, քանի որ նրա մեջ է ձեր երջանկությունն ու ձեր հոգու հանգիստը:
Երբ տեսնում եք, որ չեք կարող ինձ թողնել ընտրությունը, այն ժամանակ աղոթք արեք, որպեսզի կարողանաք ոչ թե ընդունել Իմ Կամքը, այլ ճանաչել, որ անսպառ է Իմ Սերը, և որ ամենալավն եմ ուզում ձեր ու ձեր սիրելիների համար:
Որքան քիչ են ճանաչում Ինձ նրանք, որ կարծում են, թե Ես կամենում եմ Ինձ պարտադրել իրենց: Մինչդեռ Ես հաճախ եմ իրենց աղոթքներին պատասխանում արագ ու լավագույն ձևով:
0Comments