Մայքլ Բլումբերգը միանում է ԱՄՆ նախագահական մրցապայքարին

Նրա նախընտրական քարոզարշավում նշվում է, որ կենտրոնանալու է տնտեսությանը, առողջապահությանը, ներգաղթյալներին, կրթությանը վերաբերող հարցերի վրա

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը միանում է ԱՄՆ նախագահական պայքարին: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ:

«Ես առաջադրվում եմ նախագահական ընտրություններում, որպեսզի պարտության մատնեմ Դոնալդ Թրամփին և վերականգնեմ Ամերիկան»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նշել է քաղաքական գործիչը՝ վստահություն հայտնելով, որ հաղթանակ տանելու հարցում իրեն կոգնի եզակի փորձը բիզնեսում, կառավարման ասպարեզում և բարեգործական գործունեության մեջ:

Նրա նախընտրական քարոզարշավում նշվում է, որ կենտրոնանալու է տնտեսությանը, առողջապահությանը, ներգաղթյալներին, կրթությանը վերաբերող հարցերի վրա: