Վաղը` նոյեմբերի 25-ին, ժամը 11-ին, մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա կանցկացնեն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի առջև: Ակտիվիստների տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները:
ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ առանց այս մարմինների արմատական փոփոխությունների Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել:
Վաղը 11:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մենք կհայտարարենք մեր նոր նախաձեռնության մասին»: Ակցիայի մասնակիցներից քաղակտիվիստ Գարիկ Միսկարյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել` ասելով, որ առավել մանրամասն կխոսեն բուն ակցիայի ժամանակ:
Hraparak.am
0Comments