Իշխանությունը կտրուկ քայլերի չի գնա մինչեւ գարուն

Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը 

«Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը  եւ Աղաջանյանի հարցազրույցը ես  դիտարկում եմ որպես Աղաջանյանի կարծիքի արտահայտում, ոչ ավելին: Մեզ համար անհասկանալի է կառավարելի ռիսկեր հասկացողությունը, որովհետեւ ռիսկը դա վտանգն է, իսկ կառավարելի վտանգներ չեն լինում: Եթե  արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, նամանավանդ  առողջարանային գոտու մոտակայքում, ինձ թվում է արդեն պետք է փակվի տվյալ ծրագրի էջը»,-ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նաեւ հակադարձեց Աղաջանյանին` նշելով, որ ոչ թե քաղհասարակությունն է դեմ ծրագրին, այլ ամբողջ  համայնքը. «Էստեղ չի կարող  խոսք գնալ ինչ-որ մի փոքր խմբի համար, իսկ եթե Աղաջանյանի համար դա մի փոքր խումբ է, երեւի նա ի նկատի է ունեցել աշխարհի 10 միլիոնից ավելի հայերին եւ մեզ այս համատեքստում փոքր թիվ է դիտարկել: Գիտակից հայության մեծ մասը դեմ է Ամուլսարի շահագործմանը: Այնպես չէ, որ պայքարը նոր է սկսել եւ նոր պետք է պայքարի իրական ծավալների մասին տեղեկացնենք»: Եթե  արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, ապա Ամուլսարի շահագործման ծրագիրը պետք է փակվի: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Անդրադառնալով մյուս հայտարարությանը, որ Կառավարությունն է որոշումներ կայացնում, այնինչ ցուցարարները փորձում են այդ գործառույթն իրենց վրա վերցնել, Բունիաթյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իրավունք ունի մասնակիցը դառնալու, ինքը որոշելու: Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակել է 1.5 տարի առաջ, ճանապարհները փակելու առաջին իսկ օրվանից, եւ համայնքի բնակչության մեծ  մասը կայացրել է որոշում, որ ինքը չի ուզում ապրել հանքարդյունաբերական շրջանում, դա մեր որոշումն է եւ կառավարությունը, ինձ թվում է, կգնա կառուցողական երկխոսության»:

Բունիաթյանի  կարծիքով` մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա, իսկ եթե Կառավարությունը որոշի ուժի միջոցով բացել ճանապարհներ, դա կլինի գարնանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, երբ որ մենք մտել ենք այս պայքարի մեջ, գնահատել ենք բոլոր տարբերակները»,- հավելեց նա:

Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ խոսելով Ամուլսարի խնդրի մասին նշել էր, որ  հանքը շահագործելու դեպքում եթե ռիսկերը կառավարելի լինեն, իրենք համապատասխան որոշում կկայացնեն: Նաեւ ասել էր, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է, այլ ոչ թե այնտեղ պայքարող քաղհասարակության ներկայացուցիչները: