Մենք ամեն ինչ անում ենք մեր մարմնին լավ նայելու համար, բայց ոչինչ չենք անում մեր հոգու համար: Մարմնին հագցնում ենք, կերակրում ենք, հանգստացնում ենք, էլ բոթաքս, էլ մասաժ, էլ քսվել:
Բայց ոչինչ չենք անում մեր հոգու համար: Մարմինը հենց ցավ է առնում, վազում ենք բշժկի, հենց մրսում է հագցնում ենք, հենց սովածանում է կերակրում ենք: Բայց հոգին տառապում է, ցավում, ծարավում, ոչ մի բան չենք անում, այլ հուսահատ սպասում:
Բայց Քրիստոսն ասում է «հոգին առավել է քան կերակուրը» Ղկ. 12:23: Ամեն մարդ ՆԱԽ թող իր հոգու համար հոգ տանի, ՆԱԽ թող իր հոգու համար Քրիստոսին փնտրի, ՆԱԽ Աստուծո արքայությունը խնդիր: Մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով: Ղկ. 12:31
0Comments