Ավտովթար Բագրևանդ փողոցում. կա տուժած

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները
վթար

Նոյեմբերի 24-ին, ժամը 01:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցից դեպի Նոր Նորքի 2-րդ զանգված տանող ավտոճանապարհին՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք, և նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» (վարորդ՝ Բաբկեն Մ., ծնված 1955 թ.) և «Mercedes SLK» (վարորդ՝ Կամո Հ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բաբկեն Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեղազննման արդյունքում վառելիքի արտահոսք և հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: