Միʹ հիասթափեցրեք. պատմաբանը՝ Նիկոլ Փաշինյանին

Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ իʹմ ընտրությունն էր, Հայաստանյան մերօրյա գիտությունը միայն պետական հիմնարկում սուրճ խմելով չէ, որ ներկայանում է

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ ուզում խելոք ու կառուցողական մտքեր գրել: Ոչ էլ խորհուրդ եմ տալիս: Մեր գիտությունը, և հատկապես չարչրկված հայագիտությունն այսօր էլ անհատների ուսերին է, ինչպես էʹր դարեր առաջ և դարեր շարունակ: Ուզում եմ սիրելի վարչապետին ասել, իրոք սիրելի, որ երբ խաչքարերն էի հետազոտում՝ որևէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում, երբ Տիգրանակերտն էի հայտնաբերում՝ որևէ պետական հիմնարկ ինձ չէր ֆինանսավորում:

Եվ ինձ նման հարյուրավորներ կան: Թե ես սուրճ էի խմում կամ սառը ջուր՝ իʹմ ընտրությունն էր: Հայաստանյան մերօրյա գիտությունը միայն պետական հիմնարկում սուրճ խմելով չէ, որ ներկայանում է: Միʹ հիասթափեցրեք»: