Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի։ Այսօր՝ նոյեմբերի 21–ին, հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։

Հայտարարության մեջ մասնավորապես գրված է.

«Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին: Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի»: