Տառապեք ազատելու համար. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այսպես օրվա ծառայությունն Ինձ մատուցելով՝ դուք մասնակից կդառնաք Իմ Կյանքի Գործին և կօգնեք Ինձ՝ փրկելու Իմ աշխարհը

Հիսուս

Նոյեմբերի 20

Օրվա մեջ պատահող իրադարձություններն ընդունեք իբրև գործեր, որ կարող եք կատարել Ինձ համար: Եթե այդ ոգով շարժվեք, ապա ձեր արած բոլոր գործերն օրհնված կլինեն Իմ կողմից: Այսպես օրվա ծառայությունն Ինձ մատուցելով՝ դուք մասնակից կդառնաք Իմ Կյանքի Գործին և կօգնեք Ինձ՝ փրկելու Իմ աշխարհը:

Կարող է այնպես լինի, որ դուք չտեսնեք այդ, սակայն ուրիշների համար զոհվելու պատրաստակամությունը փրկարար է: Բայց քանի դեռ մարդն այս աշխարհում է, այս ճշմարտությունը նրա համար անհասանելի է մնում: