Վստահեք Ձեր ինտուիցիային, երբ կարևոր որոշումներ եք կայացնում

Ճշտությունը հասնում է 90%-ի

Թել Ավիվի հոգեբանական գիտությունների դպրոցի հոգեբանները պարզել են, որ ներընբռնման` ինտուիցիայի վրա հիմնված որոշումները անսպասելիորեն դրական արդյունք են տալիս, tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է psychcentral.com-ը:
 

Հետազոտության տվյալների համաձայն` մարդու ուղեղը վայրկենական լավագույն որոշումը գտնելու ի ծնե ունակությամբ է օժտված:

Ինստինկտիվ որորշումների ճշտությունը պարզելու համար գիտնականները հետևել են ուսանողների, երբ նրանք որոշումներ կայացնելու խնդիրներ էին լուծում:


Կամավորներին խնդրել են համակարգչի էկրանին հետևել, որը բաժանված էր երկու մասի`ձախ և աջ: Ամեն բաժնում հաջորդական զույգ թվեր էին արագորեն հայտնվում: Ամեն հատվածի բոլոր թվերը խումբ էին համարվում և ներկայացնում էին ֆոնդային բորսայի եկամուտ: Յուրաքանչյուր մասնակից պետք է որոշեր, թե խմբերից յուրաքանչյուրում որն է ամենաբարձր միջին ցուցանիշը:


Այսպես, քանի որ թվերը փոխվել են ամեն վայրկյան, մասնակիցները ժամանակ չեն ունեցել հաշվարկել կամ հիշել: Միակ բանը, որ նրանք կարողացել են անել, դա ինտուիցիայի միջոցով գործելն է:


Հետազոտողները բացահայտել են, որ ճշտությունը բարձրանում էր մասնակցին տրված տվյալների քանակից: Երբ նրանց 6 զույգ թիվ էր ցույց տրվում, ապա մարդիկ ճիշտ էին ընտրում 65% դեպքերում: Երբ նրանց 24 զույգ թվեր էին ներկայացվում, ճշտությունը բարձրանում էր մինչև 90%: