Գերադասում եմ մեղքերով ապրել, հետևություններ անել. Հովիկ Աղազարյան. տեսանյութ

Չեմ աղոթում, պատարագի չեմ մասնակցում

Այո՛, ես քրիստոնյա եմ, հավատարիմ եմ քրիստոնեական արժեքներին, բայց ես չեմ գտնում, որ 7- ամյա երեխան կարող է աղոթել, դիմել Աստծուն, որովհետև չի կարող հասկանալ հարաբերությունների էությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով իր հնչեցրած արտահայտությունը, թե իր համար շատ ցավալի է, որ իր 7-ամյա թոռնիկն աղոթում է:

Հովիկ Աղազարյանը սոցիալական ցանցերում իրեն հայհոյախառն արտահայտություններով դիմողներին հորդորեց հավտարիմ մնալ քրիստոնեական հանդուրժողականությանը։

Անդրադառնալով հարցին՝ ինքն աղոթո՞ւմ է, Հովիկ Աղազարյանը բացասական պատասխան տվեց։

Նա ընդգծեց, որ եկեղեցի գնում է այն ժամանակ, երբ միջոցառում է լինում, մոմ վառում է, բայց պատարագներին չի հետևում:

«Մեծ մասն ինչո՞ւ է աղոթում, որովհետև իրենք այս կամ այն հանգամանքների բերումով թույլ են տալիս այս կամ այն մեղքը, դիմում են Աստծուն՝ իրենց մեղքերին թողություն տալու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ իսկ ինքը մեղք չի՞ գործել, Հովիկ Աղազարյանն ասաց՝ մեղքեր  գործում է, գերադասում է այդ մեղքերով ապրել, միշտ հաշվի առնել, որպեսզի հաջորդ պահին մեղք թույլ չտա:

Մանրամասները՝տեսանյութում։