Հայկական օրակարգը օրեցօր լցվում աննորմալ, ապուշ և անբարոյական բովանդակությամբ. պատգամավոր

Տեղեկատվական աբսուրդի հիմնական նպատակն է՝ խեղաթյուրել հասարակությանը, առաջ քաշելով ապազգային թեզեր
Հասարակություն

 

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Զգուշացեք ' մանիպուլյատիվ օրակարգ։

Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպե՞ս է հնարավոր հասարակաթյանը համարել՝ տգետ և փորձել "մարդու իրավունքների" պաշտպանման պատրվակով մարդկանց հրամցնել՝ նեոլիբերտարիանական այլասերված օրակարգ, հիմնավորելով դա, որպես "մարդու իրավունքների" պաշտպանման համար պայքար։
Պետք է հստակ փաստել, որ այսօր Հայաստանում գործում են ապազգային, հակահայկական մարգինալ խմբեր և հանրային ճանաչողություն ունեցող անհատներ, որոնք փորձում են ձևավորել այսպես կոչված "էլիտար խմբեր", որոնց իրավունքների պաշտպանումը պետք է գերակշռի հայկական հասարակության մեջ մյուս քաղաքացիների իրավունքների հաշվին։
Ամենազավեշտալին նա է, որ այդ խմբերը առաջ մղելով սեռական այլասերության թեման (ներկայացնելով սեռահոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց , որպես հալածյալ խավ) , փորձում են ձևավորել հասարակության մեջ մի դիսկուրս, որի նպատակն է այդպիսի մարդկանց հորինված "խնդիրները" ներքաշել համահայկական օրակարգ։ Ընդ որում բոլորին' ովքեր համաձայն չեն ենթարկվել մանիպուլյատիվ հնարքներին, միանգամից պիտակավորում են որպես հետադեմ, խավարամիտ և ոչ ադեկվատ։ 
Հասկանալի է, որ այսպիսի աննորմալ և անբարոյական փորձերը իրենք հիմնավորում են "մարդու իրավունքների" պաշտպանություն, սակայն պարզ է, որ մարդու իրավունքների հետ այդ խնդիրները ոչ մի կապ չունեն, և այս տեղեկատվական աբսուրդի հիմնական նպատակն է՝ խեղաթյուրել հասարակությանը, առաջ քաշելով ապազգային թեզեր։
Ինչ ասեմ...շատ տագնապալի է հետևել, թե ինչպե՞ս է հայկական օրակարգը օրեցօր լցվում աննորմալ, ապուշ և անբարոյական բովանդակությամբ, հետ մղելով իսկական խնդիրների լուծման շուրջ այդքան անհրաժեշտ դիսկուրսը, փոխարինելով՝ սուտ և արհեստական օրակարգով։