Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ. Գումարը չկա․ արդեն քրեական «հոտ» է գալիս

Զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն
ուլիխանյան

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ։ Գումարը չկա։ Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։ Իբր 800000000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա։

Հավատու՞մ եք։

Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս»։