«Այս տարի Երևանի համար նախատեսված նստարանները մենք ձեռք ենք բերել ոչ թե 160.000, այլ 164.000 դրամով:
Բոլորս գիտենք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որտեղ թագավորը հայտարարել էր, թե «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»։
Հիմա մենք նույն իրավիճակում ենք: Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նաև հավելեց. «Ես հորդորում եմ պարոն Փաշինյանին՝ Պետական վերահսկողության ծառայությանն ուղարկել, որպեսզի ստուգեն այդ բոլոր փաստաթղթերը, և եթե այդտեղ կոռուպցիա չկա՝ մենք, այդ թվում՝ նաև պարոն Փաշինյանը, ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից:
Այստեղ անալոգիա կա. կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»:
168.am Անի Կարապետյան
0Comments