Սերժ Սարգսյանին կկանչեն ամենավերջում

Պատրաստում ենք այն ամբողջ հարցաշարը, որը պետք է տանք պարոն Սերժ Սարգսյանին

Ազգային ժողովում այսօր ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել։

Այն անցկացվում է դռնփակ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին չասաց, թե ով է այսօր հրավիրված հյուրը։

Ըստ տեղեկությունների՝ այսօր հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության նախկին պետը։

Անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբ է հրավիրվելու հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պատրաստում ենք այն ամբողջ հարցաշարը, որը պետք է տանք պարոն Սերժ Սարգսյանին։

Մենք ամեն օր, ամեն նիստից հետո մոտենում ենք ձեր ասած անձնավորության հրավերին»։

Նա հավելեց, որ ամենավերջում են կանչելու Սերժ Սարգսյանին