Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ է արել Արփի Գաբրիելյանին. լուսանկար

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով և «վերջապես» բացականչություններով է ընդունել անակնկալը
live24.am-ը ներկայացնում է

ArmDaily.am-ի տեղեկություններով քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնության  առաջարկություն է արել երգչուհի Արփի Գաբրիելյանին: 

Նշենք, որ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգիչ Միհրան Ծառուկյանի՝ «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգն էր Հայաստանում:

ա

Հենց մենահամերգի ժամանակ նրանց զուգերգից անմիջապես հետո բեմ եկան աղջիկներ՝ մեծ ծաղկեփնջերով: Իսկ Միհրան Ծառուկյանն ասաց, որ հենց ժողովրդի աչքի առաջ ամուսնության առաջարկ է անում Արփիին: Դե իսկ պատասխանը երկար սպասեցնել չտվեց, այն դրական էր:

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով և «վերջապես» բացականչություններով է ընդունել անակնկալը: Իսկ Միհրան Ծառուկյանի հուզմունքն այնքան շատ էր, որ մոռացել և շփոթել է հաջորդ երգի բառերը: