Պահանջեք հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը. Միհրան Հակոբյան

Չեք ուզու՞մ, որ ժողովրդի վարչապետը սեռափոխության մասին ձեր վճարած հարկերով ֆիլմ նկարի ու փաստացի այլասերման պրոպագանդայով զբաղվի
Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր ՖԲ էջում գրում է.
«Մշակույթի և արվեստի գործիչները պետք է պահանջեն անհապաղ հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը

Չեք ուզու՞մ, որ ժողովրդի վարչապետը սեռափոխության մասին ձեր վճարած հարկերով ֆիլմ նկարի ու փաստացի այլասերման պրոպագանդայով զբաղվի: Չեք ուզու՞մ, որ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը ձեր վճարած հարկերով անհասկանալի ու անտաղանդ փերֆորմանսներ բեմադրի, ուրեմն պահանջեք, որ հենց հիմա հրապարակեն, թե 2020թ.-ին պետական բյուջեի մշակութային ոլորտին տրամադրվող գումարնեն ինչի վրա են պատրաստվում ծախսել:

Չի կարելի Ատելության կուսակցության խայծը կուլ տալ և հանդես գալ միայն արձագանքողի դերում: Դա սխալ ստրատեգիա է, դա շատ սխալ տակտիկա է: Որովհետև ձեր ցանկացած արձագանքին ժողովրդի վարչապետը պատասխանելու է անձամբ` հնարավորինս հեգնանքով, հնարավորինս ագրեսիվ տոնով և հնարավորինս տափակ ու չփաստարկված եղանակով: Հիշում եք չէ՞` մենք դեռ ապրում ենք «Երկիր - Հայկական ժամանակում», որտեղ ամեն բան կատարվում է այսօր, ամեն բան արդիական է միայն այսօր, որտեղ իրականում ոչինչ չի կատարվում, որտեղ կա միայն շրջապտույտ, որտեղ ոչինչ չի ստեղծվում, որտեղ մսխվում է միայն անցյալը` յուրօրինակ մեկնաբանություններով:

 

Եթե ձեզ ապագան է հետաքրքրում, եթե չեք ուզում, որ Ատելության կուսակցության պարագլուխները ձեր հաշվին այլասերում քարոզեն, եթե հավես չունեք հետո նյարդայնանալու և ձեր արձագանքներին տափակ պատասխաններ լսելու, ագրեսիվ վերաբերմունքի արժանանալու, ապա պահանջեք, որ բյուջեի բացվածքը հենց հիմա հրապարակեն: Պահանջեք, որ հենց հիմա ձեզ ներկայացնեն, թե ձեր հարկերից գոյացած գումարներով ինչ ֆիլմեր ու ինչ փերֆորմանսներ են պատրաստվում ֆինանսավորել: Պահանջեք` թող ներկայացնեն այն սկզբունքներն ու ստանդարտները, որոնցով ֆինանսավորում են տրամադրելու: Եթե չպահանջեք, ապա հետոյի գլխացավանքից չեք ազատվելու»: