Տռուսիկով էլ մնաք, պետք է թալանածը ետ բերեք. սուր բանավեճ՝ Էդմոն Մարուքյանի ու Սամվել Ֆարմանյանի միջև

Ֆարմանյանի լուսանկարը «հանգիստ չի թողել» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին

 

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանար է հրապարակել, որին կից գրել է.

«Առաքելությունն ավարտված է» (Миссия завершена...):

Ֆարմանյանի լուսանկարը «հանգիստ չի թողել» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Վերջինս մեկնաբանություններում  գրել է. «Թալանածը, կերածը մարսելու միակ ձևը ջիմ գնալն է»:

Մարուքյանի մեկնաբանությանը հաջորդել է Ֆարմանյանի պատասխանը. «Edmon Marukyan Եթե դուք ձեր տեղում լինեիք, որպես խորհրդարանական ընդդիմություն, ապա կապահովեիք, որ թալանչիները բանտերում լինեին, ոչ թե ջիմ գնային: АстваЦ им, минЧев еРб?»:

Մեկնաբանություններում նախկին և ներկա պատգամավորների զրույցը ներկայացնում է armdaily.am-ը: