Մոսկվայի հյուրանոցներից մեկում գործարարի են թալանել

Նրան ալկոհոլ խմելիս ընկերակցել են պատահական ծանոթները, այնուհետև հափշտակել հեռախոսը և100 հազար ԱՄՆ դոլարի չափ գումարը

Մոսկվայում՝ հյուրանոցի համարում, գործարարին ալկոհոլ խմելիս ընկերակցել են պատահական ծանոթները, այնուհետև հափշտակել նրա հեռախոսը և 100 հազար ԱՄՆ դոլարի չափ գումարը, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է РИА Новости-ն։

Ըստ ոստիկանության տվյալների՝ առևտրային ընկերության ղեկավարը շաբաթ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, որ գիշերը նրան հյուրանոցի համարում թալանել են։ 

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները պարզել են, որ հյուրանոցի համարներից մեկում չարագործները միասին ալկոհոլ օգտագործելուց հետո հարվածներ են հասցրել տղամարդուն և գոտիով կապելով վերջինիս՝ հափշտակել են նրա հեռախոսը և 100 հազար ԱՄՆ դոլարը։ 

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ․ կատարվում է քննություն։