Analitik.am-ի տեղեկություններով, ԼԳԲՏ համայնքն ակտիվ աշխատանքներ է տանում Հայաստանից այլ երկրներ հեռացած միասեռականներին, տրանսգենդերներին Հայաստան հետ բերելու ուղղությամբ:
Թե որքանով է այս նպատակին ծառայում օրեր առաջ Ծաղկաձորում կայացած ԼԳԲՏ ֆորումը, ինչի մասին գրում են որոշ լրատվամիջոցները, ժամանակը ցույց կտա:
Ըստ Analitik.am-ի աղբյուրի, նպատակ կա Հայաստանում հիմնադրել ԼԳԲՏ գյուղ, որտեղ բնակություն կհաստատեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք, և նույն աղբյուրի պնդմամբ, ծրագիրը պատրաստ են հովանավորել միջազգային որոշ հիմնադրամներ՝ այդ թվում՝ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամները»:
Analitik.am-ին նաև տեղեկություններ են հասել այն մասին, որ կառավարությունը դեմ չէ ԼԳԲՏ գյուղ հիմնելու գաղափարին, ինչի իրագործման տրամաբանությամբ էլ ֆինանսավորում է տրամադրել տրանսգենդեր մարզիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման համար:
Արտահայտեք Ձեր տեսակետը https://www.live24.am/26988
0Comments