0.5 տոկոսի առաքելությունը կամ Նժդեհը ճիշտ էր

Մինչ սոցանցերի ստեղծումը կարծում էինք, թե նորմալ ժողովուրդ ունենք

Հիմա, երբ ամենքը խոսալու հնարավորություն ունեն, հասկանում ենք, որ Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արծրուն Պեպանյանը։

«Մինչ սոցանցերի ստեղծումը կարծում էինք, թե նորմալ ժողովուրդ ունենք: Հիմա, երբ ամենքը խոսալու հնարավորություն ունեն, հասկանում ենք, որ Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ: Այդ զանգվածը չի կարող պետություն պահել և խժռելու է այն, քանի որ անձնական-թայֆայական շահից վեր այլ շահ չի ճանաչում: Եղած պետությունը խժռումից փրկելը ծանր գործ է, որը ծառացած է բնակչության 0.5 տոկոսը կազմող հայ ազգի առջև: Դա անելը այս 0.5 տոկոսի առաքելությունն է»։