Ընկերուհին հրապարակել է սպանված ուսանողուհու հետ վերջին նամակագրությունը

Սպանված ուսանողուհին գրել է նաև, որ հանուն սիրեցյալի, սկսել է ուսումնասիրել Նապոլեոնի կյանքը, մասնակցել միջոցառումների և ձի հեծնել, քանի որ այդպես Սոկոլովն է ցանկացել

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի սպանված ուսանողուհու Անաստասիա Եշչենկոյի ընկերուհին հրապարակել է իր և Անաստասիայի նամակագրությունը, որում աղջիկները քննարկել են Սոկոլովի հետ ունեցած սիրավեպը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Եվգենիան պատմել է, որ հանրակացարանում ապրել է Անաստասիայի հետ և բնութագրել է նրան որպես խելացի ու ուժեղ աղջկա:

Նամակագրությունից հայտնի է դարձել, որ Անաստասիան իր ընկերուհուն պատմել է 2015 թվականի հունվարին Սոկոլովի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Դասախոսն իր հերթին չի ցանկացել հանրայնացնել իրենց հարաբերությունները, հատկապես այդ մասին չպետք է իմանային աղջկա ծնողները։

«Չէ, չեմ ասել։ Դեռ վաղ է։ Սոկոլովն է այդպես ասել»,-գրել է Անաստասիան։

Սպանված ուսանողուհին գրել է նաև, որ հանուն սիրեցյալի, սկսել է ուսումնասիրել Նապոլեոնի կյանքը, մասնակցել միջոցառումների և ձի հեծնել, քանի որ այդպես Սոկոլովն է ցանկացել:

«Ես միշտ վախեցել եմ այդ մասին բացահայտ խոստովանել։ Հիմա փորձում եմ շտկել դա և անել այն, ինչը ես եմ սիրում և չեմ կարող չանել»,-բացատրել է Անաստասիան։

Եվգենիայի խոսքերով, Անաստասիան շատ ուժեղ և մաքուր զգացմունքներ է ունեցել Սոկոլովի նկատմամբ, ցանկացած դեպքում աջակցել է, պաշտպանել, երբ նրան նեղացրել են, խնամել է, երբ վերջինս հիվանդ է եղել։

«Պրահան նման է մանկական երազանքի, ուղևորություն դեպի հեքիաթ, չնայած մենք այնտեղ ընդամենը երկու օր ենք եղել։ Մեկ շաբաթում գնեցինք տոմսերը։ Փորձում են պարզապես ապրել, չնայած երբեք դա չեմ սիրել, և խնայել ինձ, ինչպես դու էիր գրել»,-2017 թվականի դեկտեմբեր ամսին Սոկոլովի հետ Չեխիա ուղևորությունից հետո կիսվել է իր մտքերով Անաստասիան։

Այնուամենայնիվ, ուսանողուհին Ամանորը չի անցկացրել դասախոսի հետ: Սոկոլովը նշել է, որ ձմեռային արձակուրդն անցկացրել է իր երեխաների հետ, որոնց հետ Անաստասիան չի շփվել: Ինքը՝ Սոկոլովը, դա չէր ցանկանում:

Եզրափակելով իր խոսքը սպանված ուսանողուհու ընկերուհին դատապարտել է նրանց, ովքեր փորձում են արդարացնել Սոկոլովին․ «Նա սպանել և մասնատել է մարդու, շատ լավ մարդու»,-ասել է Եվգենիան։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը ձերբակալվել է նոյեմբերի 9-ին: Նա խոստովանել է, որ սպանել և մասնատել է իր ուսանողուհուն՝ Անաստասիա Եշչենկոյին, ում հետ եղել է սիրային հարաբերությունների մեջ։ Հարցաքննության ընթացքում Սոկոլովն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել իր արարքի համար, հայտնում է analitik.am-ը: