Նախկին նախարարն ու Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու մեջ»

ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ
արթուր բաղդասարյան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013 թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարան որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը «Կապ» պանսիոնատն է: