ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Այսօր առավոտյան կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ջերմ ու ընկերական մթնոլորտում զրուցել ենք տիկին Նազարբաևայի Երևան այցի մասին: Նրան ներկայացրել եմ իմ ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը:
Ավելի ուշ տիկին Նազարբաևայի հետ այցելել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին, նրանցից ստացել շատ ջերմություն ու լավատեսություն:
Ի հիշատակ մեր հանդիպման, տիկին Նազարբաևայից նվեր եմ ստացել՝ ղազախական ազգային հագուստ, ինչի համար շնորհակալ եմ:
#Cityofsmile #Changesomeoneslife»:
0Comments