«ՀՀ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի պետական բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենաուժեղ և ամենացայտուն ձևն է

Հայաստանի պետական բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենաուժեղ և ամենացայտուն ձևն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բոլորս պետք է առաջնորդվենք, համենայնդեպս դա իմ առաջարկն է, որ մենք այդ կարգախոսով առաջնորդվենք, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է, հետևաբար՝ ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է, հետևաբար՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս՝ սկսած գնորդով, վերջացրած վաճառողով, պետք է պետական բյուջեին վերաբերվենք այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին, և երբ մենք խոսում ենք, որ պետք է այն ավելի մեծ լինի, այո՝ պետք է, ուստի մենք պետք է կարողանանք այս աճի տեմպը պահենք»,-168.am-ի փոխանցմամբ՝ ասաց  Փաշինյանը։