Դա հեղափոխությո՞ւն էր, թե՞ ինչ-որ գրասենյակում գրված սցենար. Ռուբեն Հակոբյան

Ասում է՝ թող քայլ արած լինի, ոչինչ, որ պոլի փետ լինի

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Վերնատան» համաժողովի ժամանակ հայտարարեց. «Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ 1.5 տարի առաջ Հայաստանում: 

Դա հեղափոխությո՞ւն էր, թե՞ ինչ-որ գրասենյակում գրված սցենար»:

Դեռ չեմ կարողանում ստանալ այս հարցի պատասխանը, բայց վստահ եմ՝ եղածը հեղափոխության հետ աղերս չունի,-հավելեց նա:


Անդրադառնալով այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի օրակարգում դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Հակոբյանը վստահություն հայտնեց, որ հարցն իսկապես մտել է փակուղի, այն էլ՝ օրվա իշխանության ջանքերի միջոցով:

Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այսօր իր հետ իշխանության է բերել ընդդիմադիր եղած օրերի իր պոպուլիզմը:

«Աշխարհում չկա մի մարդ, ով կբացատրի, թե ոնց կարող է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը բավարարել երեք կողմերին: Դա ասվել էր միայն Եվրոպայի համար: Ու «Արցախը Հայաստան է, և վերջ» ասվածը ևս պոպուլիստական քաղաքականության մի մաս էր: Դա արված էր Արցախում այդ օրերին հավաքված հայերի ծափահարությանն արժանանալու համար»,- ասաց նա:

Ըստ Ռ. Հակոբյանի՝ Փաշինյանի այս հայտարարությունն ադրբեջանական կողմի համար մանևրելու լայն դաշտ է բացում:


Հակոբյանը համոզված է, որ օրվա իշխանությունն անգամ կադրերին ընտրելու հարցում է միանձնյա:

«Ասում է՝ թող քայլ արած լինի, ոչինչ, որ պոլի փետ լինի»,- ասաց Հակոբյանը: