ՀՅԴ-ում հակասություններն էլ ավելի են սրվել. համակարգողը Հրանտ Մարգարյանն է. «Ժամանակ»

Սփյուռքի դաշնակցական կառույցների ներկայացուցիչները հաճույքով հանդիպում են նոր իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկում նախագծեր, հայրենադարձությանը վերաբերող հարցեր

«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ներսի եւ դրսի դաշնակցականների մասին, էլ ավելի է սրել հակասությունները այդ կուսակցության ներսում:

Սփյուռքի դաշնակցական կառույցները ակնհայտորեն փորձում են տարանջատվել նախկին իշխանության հետ 20 տարի համագործակցած, այդ համագործակցության արդյունքում բիզնեսների ու միլիոնավոր դոլարների կարողություն ձեւավորած, արդյունքում հայ հասարակության կողմից մերժված հայաստանյան կառույցի ներկայացուցիչներից:

 

Ավելին՝ Սփյուռքի դաշնակցական կառույցների ներկայացուցիչները հաճույքով հանդիպում են նոր իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկում նախագծեր, հայրենադարձությանը վերաբերող հարցեր:

Նախարար Հարությունյանի դեմ պայքարն էլ համակարգում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, սակայն նման գործելաոճը էլ ավելի է մեծացնելու հակասություններն ու ներկուսակցական բաժանումները, որի ականատեսը կլինենք ապագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում