Հլը թող մի հատ փորձի ինձ պատին կպցնի, նա դեռ չգիտի՝ Ալավերդյան Փաշիկն ով է, նրա ռիսկը ո՞րն է

Ձեր վարչապետը, նա իմը չէ, ասում է՝ ես նրա թիկունքին կանգնած եմ, ես իրա թիկունքին կանգնած չեմ․․․ես չեմ ապրելու Հայաստանում դրա խաթեր, ես ամաչո՜ւմ եմ

Հրապարակը   Մել Դալուզյանի և նրա մասին նկարահանվող ֆիլմի մասին զրուցել է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ։

Ալավերդյանը նախ վրդովվել է՝ լսելով Դալուզյանի անունը, ապա ասել.

«Ձեր վարչապետն ասաց՝ ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի»:

Լրագրողի հարցին, թե քննարկվում է, որ Մելինե Դալուզյանը որակավորումից զրկվել է, քանի որ դոպի՞նգ է ընդունել, Ալավերդյանը պատասխանել է՝ իհարկե. «Իհարկե, դոպինգ․․․ «Ստանազանոլ», որը կոչվում է տղամարդու հորմոն։ Նա իմ համար էլ չկա՜, ես չունեմ իր հետ կապ, ես չգիտեմ իրեն, ես չե՜մ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանուն, ինքը փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը»:

Նա 6-7 տարի է չկա, նա տղան ու աղջիկը դեռ չի ջոկում․․․ բայց ես նոյեմբերյանցի տղա եմ, ապրում եմ Երևանում, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եմ և չեմ ուզենա, որ նրան երբևէ համեմատեն Սիմոն Մարտիրոսյանի հետ, Անդրանիկ Կարապետյանի, Գոռ Մինասյանի հետ, Ռուբեն Ալեքսանյանի հետ, Մկրտչյան Հակոբի․․․ Տղաներ, որոնք ամոթից գետինն են մտնում․․․ ի՜նչ եք ուզում․․․ հավասարեցրեք նրանց, խնդիր չկա․․․ բայց ես հայ ազգի զավակ եմ, իմ ազգի զավակը պետք է լինի ամենամաքուր աղջիկն ու տղան»:

Լրագրողի դիտարկմանը, թե վերոնշյալները հայտնի՞ սպորտսմեններ են, նրանց մասին ֆիլմեր կա՞ն, Ալավերդյանն ասել է. «Ո՜չ, նրանց ո՞վ է բանի տեղ դնում․․․ որովհետև նրանք տղա են, աղջիկ են․․․ երկու անգամ ունեցել ենք 2 չեմպիոն Եվրոպայից, ոչ մեկը չի ընդունել, ոչ էլ նրանց բարևել են։ Էսօր Դուք խոսում եք մի անձի մասին․․․ բերանս բացել եք տալիս․․․ Մելինե Դալուզյանը մահ-ա-ցած է։ Նա Սիմոն չէ, նա Գոռ չէ, նա Անդրանիկ չէ․․․նա Հռիփսիմե չէ․․․Նազիկ․․․ ախր, տականքների հետևից եք գնում, գնացեք արեք։ Ի՜նչ եք ուզում մեզնից»։

Անդրադառնալով վարչապետի՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ արած դիտարկմանը, Ալավերդյանը նշել է, «Ձեր վարչապետը, նա իմը չէ, ասում է՝ ես նրա թիկունքին կանգնած եմ։ Ես իրա թիկունքին կանգնած չեմ․․․ես չեմ ապրելու Հայաստանում դրա խաթեր։ Ես ամաչո՜ւմ եմ ․․․ ես հայ տղամարդ լինելով, ամաչում եմ Հայաստանում ապրել․․․ որովհետև նա․․․․ նա 12 տարեկանից փողոցներում․․․մենք ասել ենք՝ աղջիկ ջան, մի՛ արա, ասել է՝ աղջիկը դու ես»:

«Ինչի ՞ ա ինքը էսօր ասում՝ պատին կծեփեմ․․․ հլը փորձի, թող մի հատ փորձի ինձ պատին կպցնի։ Նա դեռ չգիտի՝ Ալավերդյան Փաշիկն ով է։ Խաբար չի։ Նրա ռիսկը ո՞րն է, նրան խելք ո՞վ է տվել էդքան։ Ես ստախոս մարդուն ոտնատակ կանեմ, կճմլեմ։ Ես Հայաստանի համար 110 մեդալ եմ բերել, որից 70-ը ոսկի։ Ես 70 անգամ ոտքի եմ կանգնեցրել «իմ թուրքերին», իմ սիրելի թշնամիներին․․․ Իսկ Դուք՝ Մելինե․․․»,-եզրափակել է Փաշիկ Ալավերդյանը:

Hraparak.am