Բրիտանիայում կազմել են հյուրանոցային հաճախորդների ամենատարօրինակ պահանջների ցանկը

Մանրամասներ

է

Բրիտանական Travelodge հյուրանոցային ցանցի անձնակազմը կազմել է այցելուների կողմից ամենատարօրինակ խնդրանքների ցանկը, գրում է unian.net-ը:

Տարօրինակ խնդրանքներից են`«Vespa» մոտոռոլերի համար լրացուցիչ մահճակալի պահանջը և ոչխարի հոտի առկայություւնը պատուհանի տակ՝ խոր քնի համար: Նշվում է, որ եղել է դեպք, երբ այցելուները աշխատակիցներին խնդրել են կազմակերպել լիալուսին կամ հոգ տանել հավի ճուտիկներին:

ա

Travelodge-ի տարօրինակ հարցումներից են նաև. «Կարո՞ղ եք իմ սենյակը լցնել փշոտ ծաղիկների փունջներով»: «Կարո՞ղ եք շքեղ մահճակալ պատրաստել իմ շների՝ Լեդի և Լասի համար»: «Մենք ամուսնանում ենք Գրետնայում, կարո՞ղ եք դառնալ իմ փեսացուի խաչեղբայրը»: «Կարո՞ղ եք ինձ սովորեցնել, թե ինչպես խաղալ գոլֆ 30 րոպեում»: «Կարո՞ղ եք ապահովել, որ այսօր երեկոյան հյուրանոցի վրայով անցնի հյուսիսափայլը»:

ա