Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր տարբերակով

Հենց մեկիդ մտքով այլակարծություն արտահայտել անցնի, միանգամից կհայտնվեք ծեփվողների ու փռվողների շարքերում

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում ներկա պատգամավորների վարքագիծն ինձ համար անհասկանալի էր։ Խոսքը վերաբերում է բոլոր խմբակցությունների ներկա պատգամավորներին։
Նիկոլ Փաշինյանի սանձարձակ բառապաշարը ու ասֆալտին փռելու կոչերը ուղիղ սպառնալիք էին այս անգամ ԱԺ պատգամավորներին և ուղիղ ԱԺ-ին։ 
Կուժ քեզ եմ ասում կուլա դու լսիր տարբերակով, մարդը ԱԺ ամբիոնից ուղղակի հասկացնում էր՝ հենց մեկիդ մտքով այլակարծություն արտահայտել անցնի միանգամից կհայտնվեք ծեփվողների ու փռվողների շարքերում։
Իսկ իր համար «кнопка» սեղմողներից ընդգծված դժգոհ էր, քանի որ հանդգնել էին տապալել Արարատ Միրզոյանի սահուն մուտքը Անվտանգության խորհուրդ։

Բայց ճիշտը ձայնի իրավունքից զրկելու հոդվածը փնտրելն էր։ Տեսնես գտա՞վ։
Ազգային ժողովի նախագահի մակարդակ եմ ասել, է՜...»: