Դուք մոռացել եք՝ ձեզ ով է բերել իշխանության և ով կարող է հեռացնել իշխանությունից

Այսօր «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության անդամները նույնպես միանալու են մեզ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց շարունակվում է։

«Այսօր «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության անդամները նույնպես միանալու են մեզ իրենց մտահոգությունները նույն օրակարգով հանձնելու կառավարությանը։ Ձեր կողմից առաջ տարվող թեզը, թե սա մեկ խմբի պահանջ է , պարզապես ջախջախված է։ Բացեք ձեր աչքերը, Պրն Հարությունյան, դուք չեք տիրապետում իրավիճակին։ Արայիկ Հարությունյան, դուք մոռացել եք՝ ձեզ ով է բերել իշխանության և ով կարող է հեռացնել իշխանությունից։ Ձեր հրաժարականի պահանջը այլևս համաժողովրդական է»,- իր ելույթում նշեց դաշնակցական Արգիշտի Գևորգյանը։

ա

Ակցիայի մասնակիցները իրենց հետ  աթոռ են բերել կառավարության շենքի դիմաց և նրանց խոսքով՝ այս քայլով ուզում են ցույց տան, որ Հարությունյանը ստում է, թե կախված չէ իր աթոռից:

«Արայիկ Հարությունյան, Դուք կախված եք ձեր աթոռից»,-նշում են ակցիայի մասնակիցները։ hraparak.am