Կադրերում երևում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կայանված է ոստիկանական մի քանի մեքենա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ նոյեմբերի 14-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության Բլագովեշչենսկ քաղաքի քոլեջներից մեկում որսորդական հրացանով հրաձգություն է իրականացրել քոլեջի 19-ամյա ուսանողը: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա տղա, ևս երեքը՝ 17, 19 և 20 տարեկան երիտասարդներ, բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի, այդ թվում՝ հրաձգություն իրականացրած երիտասարդի դին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հրաձիգն ինքնասպան է եղել։ Փոխհրաձգության ընթացքում ոստիկանները չեն տուժել։
0Comments