Եռագույնը բացի Մելից ուրիշ մարզիկ չի՞ բարձրացրել․ Նունե Ներսիսյան

Սրտի բնածին արատները տեսանելի չեն անզեն աչքով, բայց ահա սեռափոխ եղած մարդուն նույնիսկ երեխաները կարող են տարբերակել

Այսօր պողոսների առաջնորդը ԱԺ ի ամբիոնից ելույթ ունեցավ մի զավեշտալի համեմատությամբ:

Նա սեռափոխությունը համեմատեց սրտի արատով ծնված երեխաների հետ: Նման համեմատություն կարող էր անել միմիայն սրբություն և ընտանեկան արժեքներ չունեցող մարդը: Մարդ ով չունի սկզբունքներ,որևէ տաբու, չունի բարոյական որևէ նորմ:

Սորոսի գրանտակեր Արայիկ Հարութունյանի եփած խայտարակ և անբարո «ճաշը» հանրությանը մատուցում էր համեմատելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, սեռափոխության վիրահատություն արած մարդուն դժբախտության մեջ գնվող մարդկանց հետ: Այն մարդկաց ովքեր ողջ կյանքում տառապում են, ապրում են մեծ ցավ:

Սրտի բնածին արատները տեսանելի չեն անզեն աչքով: Բայց ահա սեռափոխ եղած մարդուն նույնիսկ երեխաները կարող են տարբերակել` ինչը զարհուրելի է: Նման մարդիկ ունեն լրջագույն հոգեկան խնդիրներ, այլ կերպ ասած նրանք չեն գտնվում իրենց կենսաբանական մարմնում:

Սա երկրի առաջին դեմքի կողմից պղծության քարոզ է, որը քողարկում է Եռագույնի պաշտպանությամբ:

Ըստ նրա` Եռագույնը բացի Մելից ուրիշ մարզիկ չի բարձրացրել: Ըստ նրա հայ ազգը չունի այլ արժանավոր զավակներ` մարզիկներ, գիտնականներ, մտավորակսններ, գրողներ, երաժիշտներ, բժիշկներ, ովքեր բարձր են պահել Եռագույնի պատիվը:

Եվ հենց այդ պատճառով ԱԺ-ի ամբիոնից հայտարարում է, որ «էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»:

 

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան անդրադարձը