Կբացառվի ընկերությունների կողմից անհամաչափ բարձր աշխատավարձերի ներառումը գազի, էլեկտրաէներգիայի սակագների մեջ

Այս ընկերությունները կարող են շարունակել վճարել բարձր աշխատավարձ իրենց ղեկավար անձնակազմին, սակայն հիմա (եթե օրենքը ընդունվի) դա չեն կարող անել հանրության հաշվին, այլ միայն իրենց շահույթի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ գործընկերներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի հետ շրջանառում ենք նոր նախագիծ, որով սահմանափակում ենք Հայաստանի բաշխիչ ցանցերի, Հայռուսգազարդի և այլ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից անհամաչափ բարձր աշխատավարձերի ներառումը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ապրանքների սակագների մեջ։

Այս ընկերությունները կարող են շարունակել վճարել բարձր աշխատավարձ իրենց ղեկավար անձնակազմին, սակայն հիմա (եթե օրենքը ընդունվի) դա չեն կարող անել հանրության հաշվին, այլ միայն իրենց շահույթի»։