Էդ հրաժարական պահանջող մարդկանց բեղերին մեկը շատ նայի կասի՝ դրանք սատանիստական բեղեր են. Փաշինյան

Սեփական զինվորին ու ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում

Վերջերս անընդհատ մեր համապատասխան մարմիններից տեղեկություն եմ ուզում, ասում եմ՝ ներկայացրեք այդ սատանիզմն ինչ է։ Ես բավականին լավ գիտեմ Նոր կտակարան, Աստվածաշունչ և ինձ համար անհասկանալի է։ Այս մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ` ես հիմա ոնց հասկանամ, կներեք պարոն Մանուկյան, էս հարցը, որ տվեցիք սատանիստական է, թե ոչ։ Էդ հրաժարական պահանջող մարդկանց մեջ կան մարդիկ, որ մեկն իրենց բեղերին շատ նայի, կարո է ասի՝ սատանիստական բեղեր են, և ոչ մեկ չի կարող հակառակն ապացուցել։

Քաղաքական գործունեության մեջ հայտնի մարդիկ կան, որ նայում ես հայացքին ու խոսացածին, կարա լինի նման մեկնաբանություն, որ իրենք ոգեշնչվում են սատանայից, որովհետև կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես լավ չեմ պատկերացնում։

Սեփական զինվորին ու ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում։ Եվ այդ շրջանակներում եղել են մարդիկ, որ ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլև այդ սատանայական կաթսայից ուտելիս են եղել և հիմա ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք զրկվել են գդալից և ուտելու այդ պրոցեսից։

Աղբյուր` Փաստինֆո