Մենք մնալու ենք հաստա՛տ. Ձեզ չի հաջողվի մեզ ցուցումներ տալ. Միքայել Մելքումյանը՝ «Իմ քայլին»

Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցում տալիս երկու քաղաքական ուժերի, որ նրանք պիտի հիմնավորում ներկայացնեն ձեզ, թե ոնց են քվեարկելու

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քվեարկությանը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանը» և ձեռնպահ՝ «Բարգավաճ Հայաստանը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ընդդիմադիր խմբակցությունները որևէ հիմնավորում չեն ներկայացրել դեմ և ձեռնպահ քվեարկելիս:

«Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցում տալիս երկու քաղաքական ուժերի, որ նրանք պիտի հիմնավորում ներկայացնեն ձեզ, թե ոնց են քվեարկելու: Կա քաղաքական որոշում և մասնագիտական որոշում: Մենք երբ կողմ ենք քվեարկում, շատ հաճախ մեր կուսակցական շահը ստորադասում ենք պետականին: Ձեզ չի՛ հաջողվի մեզ ցուցումներ տալ. մենք մեր տեսակետները արտահայտելու ենք: Եթե գնաք այդ ճանապարհով, դուք դնում եք ժողովրդավարության ճգնաժամի սկիզբը. դա ձեզ չի հաջողվելու: Խոշորները մնում են և հեղափոխությունից հետո, և հեղափոխությունից առաջ. մենք մնալու ենք հաստա՛տ»: