Ձերբակալվել է 2 կին փաստաբան

Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երկու փաստաբանի մեղադրանք է առաջադրել եւ ձերբակալել։ Նրանք մեղադրվում են դատապարտյալի «վստահությունը չարաշահելու եղանակով» պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու համար ՀՀ վերաքննիչ դատարանի՝  իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու մեջ։

Խոսքը 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի մասին է, որից 6800 դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։ Այդ անձանց բերման են ենթարկել, ձերբակալել եւ նրանք որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը, հայտնում է hraparak-ը: 
Մենք ճշտեցինք, որ խոսքը երկու կին փաստաբանների մասին է՝ Ալինա Ավետիսյանի եւ Նելլի Պապյանի։ Ընդ որում, Նելլի Պապյանը անցյալում եւս ինչ որ խնդիրներ է ունեցել օրինականության հետ կապված։