Մի ճտտացրեք ու մի ծտտացրեք. Իվետա Տոնոյանը՝ Իմ քայլի պատգամավորին

Տոնոյանը նաև հիշեցրեց թերարժեքության սինդրոմի մասին. «Երբ ընդհանրական գնահատական է հնչում, դուք, չգիտեմ, թե ինչու, դա վերագրում եք ձեզ»

Ամեն ինչ կարող էր ծիծաղելի լիներ, եթե այսքան ողբերգական տարրեր իր մեջ չպարունակեր: Ինձ համար զավեշտալի է և հաճելիորեն զարմանալի, որ իշխանական խմբակցությունը մի ամբողջ օր շարունակ իր ամբողջ ուժն ու եռանդը կենտրոնացրել է ԲՀԿ-ի առանձին պատգամավորներին կամ խմբակցությանն անդրադառնալու վրա: Խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը:

«Այստեղ հղումներ են կատարվում Ֆրեյդին, պետք է հղում անել այն հոգեբանին, ով ասում է՝ նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ: Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, այսօրվա ամբողջ օրը ԲՀԿ-ին քննարկելն ինչ-որ մի բան նշանակում է»,-analitik.am-ի փոխանցմամբ՝ասաց Տոնոյանը:

Այդ պահին դահլիճում ինչ-որ մեկն արձագանքեց Տոնոյանի ասածին, ինչը դուր չեկավ վերջինիս. «Կարող եք այդ կողմից չճտտացնել կամ ծտտացնել: Ընդամենը կոռեկտություն ունեցեք ու լսեք: Եթե ցանկություն ունենանք, առանձին կանդրադառնանք»:

Տոնոյանը նաև հիշեցրեց թերարժեքության սինդրոմի մասին. «Երբ ընդհանրական գնահատական է հնչում, դուք, չգիտեմ, թե ինչու, դա վերագրում եք ձեզ»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Հայաստանում երբեք նույնասեռականները երեխա չեն որդեգրել, հետևաբար Պետրոսյանի նախագծերն իմաստ չունեն, Տոնոյանն ասաց, որ վերջին տարիներին բազմաթիվ երևույթներ են ի հայտ եկել, որոնք չեն եղել՝ տրանսգենդերները ոստիկանական բաժնի վրա չեն հարձակվել, ԿԳՄՍ նախարարն այլ սեռական կողմնորուշում ունեցող անձի չի ընդունել, կառավարությայն շենքի մոտ մեկ տասնյակ կուբացի տրանսգենդերներ չեն զբոսնել. «Ու մի բան էլ, երբ խոսում եք ԲՀԿ-ի հետագծի մասին, հիշեք, որ դուք առհասարակ հետագիծ չունեք, այն ընդամենը Գյումրիից Երևան ճանապարհն է՝ մոտ 120 կմ»: