Նաիրա Զոհրաբյանը հունից հանեց Ալեն Սիմոնյանին

Ինձնից ավելի լայնախոհ կարծում եմ՝ քիչ քաղաքական գործիչ կա, բայց ես հիմա բերեմ թվեր. 5370 դիմորդներից հայոց լեզվի եւ գրականության պետական միասնական քննության ժամանակ նվազագույն շեմը չի հաղթահարել 1045-ը

 

Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է արհեստական դիսկուրսը՝ հնի եւ նորի, իբր հին մտածողության, իբր նոր մտածողության միջեւ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ստացվում է, որ գիրք կարդացողը, սեփական լեզուն, գրականությունը, պատմությունը իմանալը հին մտածողություն է, իսկ այդ ամենը հերքելը ինչ-որ նյու կոսմոպոլիտիզմի վերջին ճիչն է, տեղեկացնում է news.am-ը:

«Ես ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, սեփական լեզուն, գրականությունը, սեփական պատմությունն իմանալը սուպեր ժամանակակից է:

Ինձնից ավելի լայնախոհ կարծում եմ՝ քիչ քաղաքական գործիչ կա, բայց ես հիմա բերեմ թվեր. 5370 դիմորդներից հայոց լեզվի եւ գրականության պետական միասնական քննության ժամանակ նվազագույն շեմը չի հաղթահարել 1045-ը, այսինքն 19,7 տոկոսը: Դա արդյունք է հանրակրթական եւ ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման: Եթե մենք հանրակրթական, ավագ դպրոցներում տայինք այնպիսի պրոդուկտ, պոտենցիալ ուսանողների, ապա միգուցեեւ այսօրվա դիսկուրսը՝ բուհերի պարտադիր առարկաների ցանկից հանել այս առարկաները, կարող էր տեղի ունենալ»,-ասաց Զոհրաբյանը:

Նա կոչ արեց անկեղծ լինելու շարունակեց. «Այստեղ նստած քանի պատգամավոր ու պաշտոնյա է մոտեցել այս ամբիոնին ու ասել՝ «հարցը կայանում է նրանում»: Հարցը որեւէ դեպքում՝, որեւէ անգամ չի կարող նրանում կայանում: Հարցը առավելագույնս կարել է լինել՝ «հարցն այն է»: Հիմա եկեք մի հատ թեստ անցկացնենք մեր պատգամավորների եւ պաշտոնյաների մեջ եւ թող ասեն, թե քանիսն են «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարհել: Երեւի 70-80 տոկոսը: Քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ» ձեւակերպումը:  Մի փորձեք լինել սուպեր ժամանակակից, դա սուպերժամանակակից չէ:

Վերջերս  ինչ-որ երեւույթ ուղղակի իդիոտ մտքեր էր հայտնում, ես հիշեցի մի հայտնի անեկդոտ: Ասում է՝ ի՞նչ կլինի եթե մոտիվացնես իդիոտին: Ոչ մի բան չի լինի, արդյունքում կունենաս ընդամենը մոտիվացված իդիոտ»:

Նաիրա Զոհրաբյանը ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Վախենամ, որ եթե հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ անգամ տարրական գիտելիքներ չունենան, եկեք այդ թեման չբացենք: Կարող ենք սկսել այդ փորձառությունը, ես դեմ չեմ:

Կառավարություն եք ասում, բան եք ասում, ո՞ւմ նկատի ունեիք: Դե բազմաթիվ մարդիկ կարող է հայոց լեզվի քննություն չկարողանան հանձնել»: