Նոր ուժեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ոչ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դուք հաղթեք նրանց, Իմ Զորությունը սպասում է ձեզ այդտեղ

Հիսուս

Նոյեմբերի 11

Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն, այլ ընդհակառակը. նրանք արագացնում են առաջընթացը: Դուք պետք է Նոր Ուժեր ու Նոր Զորություններ գործի կանչեք: Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ոչ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դուք հաղթեք նրանց:

Իմ Զորությունը սպասում է ձեզ այդտեղ: Ուրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունը ի գործ դրեք: Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի համարեք՝ դիմակայելու և հաղթահարելու համար: Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների դեմ:

Ոտքի կանգնեք՝ հաղթելու համար: Ուզում եմ, որ դուք քայլեք Հաղթության ճանապարհով: Վստահ եղեք. Ես ոչ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել:

«Նրան, Ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել ձեզ Նրա Փառքի Մեծության առջև մեծ ուրախությամբ՝ վայելում է փառք»: