Խոշոր հրդեհ՝ Սյունիքի Ախլաթյան գյուղին հարակից սարում

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 19 փրկարար ծառայող, 45 տեղի բնակիչ, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսության» աշխատակիցներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 09:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղին հարակից սարում հրդեհ է բռնկվել:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի օջախին մոտեցման ուղիներ չլինելու պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել: Սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 11-ին ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 19 փրկարար ծառայող, 45 տեղի բնակիչ, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսության» աշխատակիցներ: Հրդեհի մակերեսը համաձայն վերջին տվյալների՝ կազմում է մոտ 50 հա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: